ՐՈՊԵՆԵՐ ԱՌԱՋ… Էրդողանի կոչը հայերին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում առաջընթացի անհրաժեշտության մասին։

Այս մասին Թուրքիայի ղեկավարը ասել է Նախիջևանից վերադառնալուց հետո լրագրողների հետ ունեցած զրույցում, փոխանցում են թուրքական լրատվամիջոցները։

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան միշտ աջակցել է Ադրբեջանին, և այդ դիրքորոշումը հաստատել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում։

Նա ընդգծել է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու կարևորությունը և հույս հայտնել, որ Հայաստանը, գործընթացը հետաձգելու փոխարեն, վերջապես ուժեղ կամք կդրսևորի և կօգտվի հակամարտության կարգավորման նոր հնարավորություններից։

«Այս ակնկալիքը ես հայտնեցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին սեպտեմբերի 11-ին կայացած հեռախոսազրույցում։ Մենք անլուծելի խնդիրներ չենք տեսնում, եթե հարգվեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և հարևանության իրավունքները։ Ադրբեջանի և Հայաստանի միջև գործընթացում առաջընթացը մեծ խթան կհաղորդի տարածաշրջանային կարգավորմանը»,- ասել է Էրդողանը։