ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Նոր գերիներ ունե՞նք

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ձերբակալել է հայերի, ովքեր իբրև ականապատել են ճանապարհը, ին-չի հետևանքով սեպտեմբերի 19-ին 6 ադրբեջանցի է զոհվել։

Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ ստորաբաժանումները հնարավորություն չեն ունեցել ականազերծում իրականացնել այս տարածքում, ինչը ևս մեկ անգամ փաստում է Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունների ապօրինությունն ու կեղծիքը։

Ադրբեջանական հատուկ ծառայությունների՝ հայերի ձերբակալության մասին հայտարարությունն ինքնին նշանակում է, որ նրանք գերի են վերցրել շրջապատման մեջ գտնվող արցախցիներին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին հայտարարել էր, որ Արցախի Մարտունու` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականի պայթյունից 6 ադրբեջանցի է մահացել։