ՈՐՈՇՎԵՑ. Սա պետք է իմանան բոլոր դպրոցականներն ու ծնողները

Ժամը 15։00-ի դրությամբ շուրջ 100 արցախցի դիմել է դպրոց ընդունվելու համար:

Այս մասին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի ճեպազրույցի ժամանակ հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ սա վկայում է այն մասին, որ քաղաքացիները, երբ արդեն ունեն իրենց առաջնային կարիքների մասով որոշակի հստակություն, դիմում են դպրոց:

Նախարարը վստահեցրեց, որ դպրոցները պատրաստ են ընդունել Արցախից տեղահանված դպրոցականներին։

«Դպրոցներ դիմելիս որևէ փաստաթղթային խոչընդոտ չի լինի: Երեխաներն առանց որևէ փաստաթղթի կընդունվեն դպրոց: Երեխաների թիվը շատ մեծ է, կարող ենք ասել՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներից ամեն երրորդը երեխա է: Ինչը նշանակում է՝ մենք դպրոցներում շատ անելիք կունենանք»,- հավելեց նա։

Անդրեասյանի փոխանցմամբ՝ Արցախում գործել է 108 ուսումնական հաստատություն՝ շուրջ 21 հազար սաներով, ուսուցիչների թիվն էլ եղել է 1,500։

Նրա խոսքով՝ կրթական համակարգը պատրաստ է նաև արցախցի ուսուցիչների ներուժն օգտագործել