ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Թուրքիայի ՊՆ ղեկավարը շտապ հայտարարություն է արել. Հայաստանը…

Հայաստանի կողմից իր խոստումների կատարումը, մասնավորապես՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը և արդյունքի միտված բանակցությունների շարունակությունը կայունության հաստատման միակ ճանապարհն է։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, փոխանցում է ԱՊԱ-ն։

Նրա խոսքով, չնայած այն հանգամանքին, որ 44-օրյա պատերազմից հետո ստորագրվել է զինադադարի պայմանագիր, Հայաստանը չի կատարել անհրաժեշտ պայմանները.

«Մենք ուշադրությամբ հետևում ենք կողմերի (Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների — խմբ.) հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում առաջիկա օրերին։ Ինչպես միշտ, մենք աջակցում ենք մեր եղբայրական Ադրբեջանին՝ առաջնորդվելով «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգով»,-ասել է Յաշարը։