ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԼՈՒՐ. Սյունիքից տեղեկացնում են. ունենք զոհ և վիրավոր

սեպտեմբերի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 17:25-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 242 կմ հատվածում իրանական համարանիշներով բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Վթարի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: