ՔԻՉ ԱՌԱՋ. Ալիևը Հայերի հետ կապված հրատապ հայտարարություն արեց

«Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ պաշտպանված են լինելու Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»։

Այս մասին Զանգիլանում ընթացող Ադրբեջանի քաղաքաշինության ազգային 2-րդ համաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք Ղարաբաղի հայ համայնքին արդեն ներկայացրել ենք վերաինտեգրման մեր տեսլականը, որը ներառում է նրանց կրոնական, կրթական, մշակութային, քաղաքային և բոլոր այլ իրավունքների հարգումը, որոնք արտացոլված են միջազգային կոնվենցիաներում և որոնք Ադրբեջանը ստորագրել է իր Սահմանադրության և միջազգային պարտավորությունների համաձայն»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։