Այս աղջիկը 42 տարի կո մայի մեջ էր, բայց մայրը նրանից չէր հրաժարվում. ի՞նչ եղավ վերջում, մայրական սիրո անհավանական հուզիչ պատմություն

Ամեն ին սկսվեց մի փոքրիկ ամերիկյան ընտանիքում, որտեղ ապրում էր գեղեցիկ մի աղջնակ՝ Էդուարդա անունով։ Էդուարդան դեռևս վաղ տարիքից հի վանդ էր շաք արային դ իա բե տով, սակայն ծնողներն ամեն կերպ հոգ էին տանում նրա մասին և թույլ չէին տալիս, որ աղջնակն իրեն որևէ պահի վատ զգա։ Անցան տարիներ, ու Էդուարդան դարձավ 16 տարեկան։ Այդ օրը նրա ծնողների ամուսնության 22-ամյակն էր ու ընտանիքը փոքրիկ հավաքույթ էր կազմակերպել։ Հենց հավաքույթի ժամանակ էլ տեղի ունեցավ այս տխուր միջադեպը, որն ամբողջովին շրջեց ամերիկյան այս հասարակ ընտանիքի կյանքը։

Էդուարդան հանկարծակի սկսեց իրեն վատ զգալ ու անմիջապես ընկավ դ իա բե տա յին կո մայի մեջ։ Աչքերը փակելուց առաջ նա խնդրեց իր մայրիկին՝ Քեթրինին, իրեն երբեք մենակ չթողնել, ու մայրը նրան խոստացավ, որ այդպես էլ անելու է։ Հի վանդանոց տեղափոխելուց հետո բժի շկներն աղջկա վիճակը գնահատեցին որպես ծա յրահեղ ծա նր ու նշեցին, որ միայն հրաշքը նրան կփրկի։ Այսպես անցան ամիսներ։ Էդուարդայի ընտանիքը չէր կորցնում հավատը, որ աղջիկը մի օր կբացի աչքերն ու դուրս կգա կո մայից։ Էդուարդայի հայրը սկզբնական շրջանում դուրս եկավ աշխատանքից,

որ կարողանա աղջկա խնամքին ավելի շատ ժամանակ հատկացնել ու օգնել աղջկա մորը։ Սակայն երբ ժամանակը սկսեց ավելի արագ սահել, ու հայրը հասկացավ, որ նրանք պարտքեր են կուտակում, նա ստիպված վերադարձավ իր աշխատանքին ու շարունակեց արդեն աշխատել միաժամանակ 3 վայրում։ Այս վիճակը ընտանիքին ավելի էր ճնշում։ Մայրը Էդուարդային զոնդով կերակրում էր, լողացնում էր նրան, սանրում մազերը, հավատում, որ այդպես կնպաստի աղջկա արագ ապաքինվելուն, բայց ամեն բան անօգուտ էր։ Աղջիկը, ով ժամանակին երազում էր բժ իշկ դառնալու մասին, ինքը իրեն անգամ օգնել անզոր էր։

Ամեն ինչ ավելի վատացավ, երբ Էդուարդայի հայրը, չդիմանալով ճնշմանն ու դեպրեսիային, մա հացավ 50 տարեկանում։ Մայրն ամբողջովին մենակ մնաց, բայց շարունակեց լինել իր աղջկա կողքին։ Նա արդեն հասցրել էր 200.000 դոլար պարտք կուտակել, բայց, միևնույն է, հավատարիմ էր իր մայրական սիրուն։ Արդյունքում Քեթրինը մա հացավ 81 տարեկանում։ Նա այդպես էլ չտեսավ, թե աղջիկն ինչպես է բացում աչքերն ու նորից ապրում։ Նրա մա հից հետո իր մյուս դուստրը՝ Էդուարդայի քույրը, ևս 4 տարի խնամեց Էդուարդային, սակայն արդեն 59-ի շեմին հասած Էդուարդան մա հացավ։

Էդուարդայի պատմությունն այնքան անհավանական ու հուզիչ էր, որ անգամ շատ հայտնի մարդիկ այցելում էին նրա տուն՝ տեսնելու այն վայրը, որտեղ ապրել է մայրական սիրո այս անհավանական պատմությունը։ Անգամ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնն այցելեց դժբախտ աղջնակի տուն։ Մարդիկ հավատում էին, որ տունն օրհնված է, ու որ Էդուարդան նրանց շնորհ կանի, եթե իրենք նրա տուն այցելեն։ Այսպես՝ այս պատմությունը մնաց որպես ապացույց նրա, որ մայրական սերը սահմաններ չունի։ Չնայած բազմաթիվ պարտքերին, տանջանքներին ու դեպրեսիաներին՝ Էդուարդայի մայրը հավատարիմ մնաց իր խոստմանն ու մինչև վերջին շունչը եղավ իր աղջկա կողքին, ինչպես որ ժամանակին նրան ասել էր։

Опубликовано в