Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի առավոտյան՝
Անկարայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության փորձն անվանել է «ահաբեկիչների վերջին շնչառությունը» երկրի դեմ․․
Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիքայան ավելի վաղ հայտարարել էր Անկարայի կենտրոնում՝ նախարարության շենքի մոտ ահաբեկչության փորձի մասին, ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն, մյուսը վնասազերծվել է։ Փոխհրաձգության ժամանակ երկու ոստիկան թեթեւ վիրավորում են սատցել․․«Ահաբեկչական հարձակումը, որի ժամանակ այսօր առավոտյան մեր անվտանգության ստորաբաժանումների ժամանակին միջամտության արդյունքում վնասազերծվեցին երկու հանցագործներ, ահաբեկիչների վերջին շնչառությունն է»,- ասել է Էրդողանը խորհրդարանում։