«Ադրբեջանի ԶՈւ-երի կուտակումներ կան սահմանին ահռելի քանակությամբ, ՀՀ սահմաններից սկսած մինչև ԼՂ սահմաններ․․․ «Փաստացի Սյունիքը սեղմվել է երկու կողմից»,-ասում է մեր զրուցակիցը՝ նշելով, որ կուտակումներ կան նաև Տավուշի մարզում։
Ռազմական փորձագետից հետաքրքրվեցինք, թե՝ որքանով է արդարացված Նիկոլ Փաշինյանի ասածն առ այն, ըստ որի՝ պատերազմի ժամանակ իր կինը՝ Աննա Հակոբյանը հրամանատարական բունկեր էր գնացել՝ քաջալերելու զինվորականներին։
« Նախ՝ բացարձակ անթույլատրելի է քաղաքացիական անձի մուտքը հրամանատարական բունկեր, դա կանոնակարգի խախտում է․ երկրորդ՝ զինվորականին քաջալերում են սպառազինություն ձեռքբերելով, անհասկանալի է, թե՝ Աննա Հակոբյանն ինչո՞վ էր քաջալերելում»,-ասաց ռազմական փորձագետը։