Ով է шդրբեջшնցիների կпղմից Արցшխում պшրետ նշшնшկվшծ hшյը
Makaryan news տելեգրամյան ալիքը գրում է․
«Այսօր տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը Արցախում առաջին հային նշանակել է Ստեփանակերտի պարետ՝ մունիցիպալ իշխանության ժամանակավոր պաշտոնակատար, որը Արցախի տարբեր հայտնի դեմքերի հետ բարեկամական ու քավոր-սանիկական կապեր ուներ:
Ես պարզեցի, որ ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտի պարետ նշանակված անձը Սարգիս Գալստյանն է: Նա Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Գալստյանի հարազատ հորեղբայրն է, սակայն նրանք իրար հետ տևական ժամանակ է շփում չունեն, հավանաբար այն պատճառով, որ 2020 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Սարգիս Գալստյանը ակտիվորեն աջակցում էր Արայիկ Հարությունյանին ու նրա թիմից էր հանդես գալիս:
Նա նաև Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի սանիկն է: Բակո Սահակյանին էլ, հիշեցնենք, այսօր Ադրբեջանի իրավապահները «ձերբակալել են» և տարել Բաքու:
Իր քաղաքական ու բարեկամական կապերից զատ Սարգիս Գալստյանը հայտնի նաև որպես գործարար, երբեմնի Շուշի պլազայի տնօրեն»։