ՀՐԱՏԱՊ․ ի՞նչ է պահանջել Ալիևի ներկայացուցիչը Հայաստանից․ մանրամասներ

Հայաստանը պետք է ապահովի անվտանգ տրանսպորտային կապեր «Զանգեզուրի միջանցքով», հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Միաժամանակ Ամիրբեկովը հայտարարել է, թե «հայերը սխալ են մեկնաբանել այն ըմբռնումը, թե ինչ է նշանակում այս միջանցքը Բաքվի համար»։

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը չի հավակնում այդ տարածքներին և ճանաչում է դրանք որպես Հայաստանի ինքնիշխան տարածք։

«Այլ հարց է, թե ինչպես են ապահովելու դրա անվտանգությունը։ Եռակողմ հայտարարության համաձայն՝ ռուս սահմանապահները պետք է ապահովեն տեղաշարժի անվտանգությունը։ Բայց հիմա, կարծես թե, Հայաստանը վերանայում է այդ պարտավորությունը»,- հավելել է նա։