hրшsшպ Lпւր․ Ինչ ցпւցմпւնք է տվել Ռпւբեն Վшրդшնյшնը
Ռուբեն Վարդանյանը սկսել է ցուցմունք տալ, գրում է Caliber-ը…«Ռուսաստանաբնակ հայազգի գործարարը, որը 2022 թվականին հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից և հիմնվել Ստեփանակերտում, ակտիվորեն ցուցմունքներ է սկսել տալ Բաքվի քննչական մարմիններում, այդ թվում նաև կապված արտասահմանում իր բազմաթիվ շփումների հետ…
Բացի այդ, հայտնի է դարձել, որ Դոնեցկից Ալեքսանդր Բորոդայը, որն այժմ ՌԴ Պետդումայի պատգամավոր է, ֆինանսավորվել է Վարդանյանի կողմից…
Նաև հայտնի է դարձել USAID-ի նախագահ Սամանթա Փաուերի և Ռուբեն Վարդանյանի շատ սերտ շփման մասին։ Փաուերը միժամանակ ֆինանսավորում է Ուկրաինայի անջատողականներին…
Պետք չէ բացառել, որ Վարդանյանը երկակի գործակալ է, ինչի մասին խոսում է ձերբակալությունից հետո Վարդանյանի ճակատագրի հանդեպ Մոսկվայի անտարբերությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ…