ՀՀ ՊՆ- ն ՇՏԱՊ ՀԱՅՏՆՈՒՄ Է

ՀՀ ՊՆ-ն ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ, ինչի մասին քիչ առաջ մամուլը գրեց, որևէ տեղեկություն չունի և նման հանդիպում Պաշտպանության նախարարությունում պլանավորված չէ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Ավելի վաղ մամուլում հրապարակումներ էին եղել, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այսօր կայցելի Երևան:

«Քննարկելու են Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները», – նշված էր հրապարակման մեջ։