Ցավալի լուր…Ավտոբուսի վթարի հետևանքով կան զոհեր

Մեքսիկայի հարավում միգրանտներ տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 17 մարդ, որոնց մեծ մասը Վենեսուելայի քաղաքացիներ են, հայտնել է Օախակա նահանգի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։

«Օախակա-Կուակնոպալան ավտոճանապարհի 88-րդ կիլոմետրում շրջվել է ավտոբուսը, որում եղել են 55 միգրանտներ, որոնց մեծ մասը Վենեսուելայի քաղաքացիներ են եղել։ Նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով զոհվել է 17 մարդ, բազմաթիվ տուժածներ հոսպիտալացվել են»։

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ավտոբուսի ուղեւորների թվում կան նաեւ Հաիթիի քաղաքացիներ, իսկ զոհերի թիվը կազմել է 27 մարդ։