ՀՐԱՏԱՊ․ Ալիևը հայտարարություն է տարածել

Ադրբեջանը չի մասնակցել Գրանադայի հանդիպմանը Ֆրանսիայի հայտնի դիրքորոշման պատճառով։ Այս մասին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նրա խոսքով՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենք մատակարարելը մոտեցում է, որը ծառայում է նոր հակամարտություններին, ոչ թե խաղաղությանը:

Ադրբեջանի նախագահը նաև ընդգծել է, որ հենց «անջատողական ռեժիմն է ստիպել հայերին հեռանալ Ղարաբաղից»։ Նա նաև հիշեցրել է նախկին Հայկական ԽՍՀ տարածքում գտնվող ութ անկլավների մասին և դրանք անվանել «դեռևս ընդգծելով դրանց ազատագրման անհրաժեշտությունը»։

Ալիևը հավելել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և Իրանի միջև տարածաշրջանային տրանսպորտային միջանցք ստեղծելու ուղղությամբ։