ՀՐԱՏԱՊ․Դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է անհապաղ հեռանալ մի շարք շրջաններից․ մանրամասներ

Իսրայելում ՀՀ դեսպանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կոչ է անում չայցելել Իսրայելի հարավային շրջաններ,

իսկ այնտեղ գտնվողներին՝ անհապաղ տեղափոխվել ավելի ապահով շրջաններ: Դիվանագիտական առաքելությունը հաղորդագրություն է հրապարակել ֆեյսբուքյան էջում։

«Խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում մնալ հյուրանոցներում կամ բնակարաններում, որպեսզի օդային տագնապի դեպքում հնարավոր լինի մեկ րոպեի ընթացքում հասնել ապաստարան: Ապաստարանում պետք է մնալ օդային տագնապի ազդանշանի ավարտից հետո առնվազն 10 րոպե»,- նշել է դեսպանությունը և հրապարակել թեժ գծի հեռախոսահամարը՝ 050 6670345։