shamshyan.com-ը գրում է․Հոկտեմբերի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 02:25-ի սահմաններում Սևան բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Չկալովկա բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերել է տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:Պարզվել է, որ Կոտայքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Հայկ Վ.-ն, իր վարած Mercedes ML մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել դեռևս անձը չպարզված հետիոտնին, ով տեղում մահացել է:
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ՝ ՀՀ-ի шրձшգшնքը՝ Մпuկվщյի шռшջшրկին…