Սարսափ․․Երևանում՝ բոլորի աչքի առաջ ավտոմեքենայի մեջ նա այրվեց․․․․

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային

կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդի Զոնալ թաղամասի 9-րդ փողոցում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող

Գագիկ Շամշյանը, ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատի 1 մարտական հաշվարկ։ Հրշեջները մարել են «Կամազ» մակնիշի ավտոմեքենայում

առաջացած հրդեհը, ավտոմեքենայի մոտ էլ հայտնաբերվել է տղամարդու դի։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածը մեքենան շահագործելու ժամանակ անզգուշաբար կպել է էլեկտրալարի, ինչից հետո ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդը

հոսանքահարվել է։ Այդ տեղեկությունը այս պահին ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզում են։