Քիչ առաջ հայ փրկարարները հրաշք են գործել. շնորհակալություն տղերք․ ներկաներն ուշքի չեն գալիս

Այսօր՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:25-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի «Լաստիվեր» հանգստյան գոտու ճանապարհին քաղաքացին ընկել է, վնասել ոտքը և նրան անհրաժեշտ է փրկարարների և բժիշկների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝

օղակի հրամանատար Միրզոյանի գլխավորությամբ: Վերջինս ճշտել է, որ տուժածը գտնվում է «Անապատ» կոչվող հանգստյան գոտում, իսկ այն այլ ուղղության վրա է: Հրշեջ-փրկարարները ԳԱԶ-66 մակնիշի ավտոմեքենան են օգտագործել, ապա հասել են նշված վայր և 21-ամյա Ռաֆայել Վ.-ին մոտ 400 մետր պատգարակով ոտքով մոտեցրել են հրշեջ-ավտոմեքենային, այնուհետև իրականացրել են ճոպաններով գետանցում, ու տուժածին մոտեցրել «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ականատեսներն ասում էին. «Հիմա ո՞նց չասես, որ հալալ ա հրշեջ-փրկարարներին, Իջևանի բժիշկներին, մի քանի քաղաքացիների, ովքեր առաջնորդվեցին «ուրիշի ցավ չի լինում» կարգախոսով: Հրշեջ-փրկարարներն այնպես վարպետորեն ու պրոֆեսիոնալ կերպով էին աշխատում, որ շատ եվրոպական երկրների հրշեջ-փրկարարներ կնախանձեին:

Опубликовано в