Վաղ առավոտյան Սարսափելի Lուր Արարատի մարզից․ 1 զոհ, 3 վիրավոր ունենք

Uшրuшփելի Lпւր Արшրшտի մшրզից․ 1 զпհ, 3 վիրшվпր ունենք

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․․․

Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, Renault Logan մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «դարոժնի կատոկ»-ին, որն օգտագործվում է ասֆալտապատման աշխատանքների ժամանակ․․․

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն․․․

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու նշված հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարողները, ովքեր վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակներով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․․․

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արարատի թիվ 26 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ, ովքեր հոսանքազրկել են Renault Logan-ը, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը․․․

Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է․․․

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը, ինչպես նաև որ ընկերությանն է պատկանում «դարոժնի կատոկ»-ը․․․

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*