ՀՐԱՏԱՊ .. մենք գտնվում ենք պարտության և օրհասի շեմին

«Ամենահրեշավոր պատերազմն այն է, երբ կողմերից մեկը տեղյակ չէ դրա մասին, չգիտի, որ ինքը պատերազմի մեջ է, որ պատերազմ են մղում իր դեմ, իր հողում, իր տան մեջ։

Ամենահրեշավոր պատերազմն այն է, երբ նրա աղմուկ- աղաղակը խեղդվում է ծափ-ծիծաղի, երգուպարի, երաժշտության ու համերգների, պարգեւների ու օվացիաների խառնիճաղանջ ժխորի տակ։ Այդ ալիքների տակ է, որ խլանում են գերվածների հառաչանքները, զոհերի մայրերի, քույրերի, կանանց ողբը, ովքեր իրենք անգամ չեն կռահում, որ իրենց որդիները, եղբայրերն ու ամուսինները զոհվել, գերեվարվել, կործանվել ու ավարտվել են պատերազմի դաշտում՝ չունենալով անգամ պաշտպանվելու հնարավորություն, չիմանալով անգամ, որ իրենց դեմ պատերազմ է մղվում,որ ահա գտնվում են պարտության եւ օրհասի շեմին»
«Երկրի հակառակ կողմը» գրքից