ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ… Մահացողը պայմանագրային զինծառայող է

Շիրակի մարզում երեկ տեղի ունեցած ողբերգական վթարից մահացած գյումրեցի Մարտունը Կառնուտ գյուղ էր գնացել` աշխատելու։ Այս մասին MediaHub-ին պատմեց Կառնուտի վարչական ղեկավար Գառնիկ Գաբոյանը։

Հիշեցնենք՝ ըստ մամուլի, հոկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Կառնուտ գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում նույն գյուղի բնակիչ 34-ամյա Սրապ Պ.-ն իր վարած ГАЗ САЗ մակնիշի բեռնատարը հետընթաց վարելիս անզգուշաբար հարվածել է նշված հասցեում գտնվող, պահեստի դարպասի մոտ կանգնած, Գյումրիի բնակիչ՝ 47-ամյա Մարտուն Պ.-ին: Քաղաքացին տեղում մահացել է։

Վարչական ղեկավարը մեզ պատմեց, որ իր տեղեկությամբ՝ վթարը տեղի է ունեցել մեքենայի ինքնահոսի պատճառով։