Հրատապ․շատ լավ լուր գերիների մասով, քիչ առաջ տեղեկացանք, որ․․․

PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է, որ ՀՀ–ն պատրաստ է ապահովել բոլոր գերիների, պահվող անձանց, կալանավորված անձանց «բոլորը բոլորի դիմաց վերադարձի» սկզբունքը։

Նա հավելել է, որ ՀՀ–ն պատրաստ է նաև սերտորեն համագործակցել անհետ կորածների ճակատագրի պարզաբանման հարցում՝ նշելով, որ Հայաստանի 1016 քաղաքացի համարվում է անհետ կորած:

«Պատրաստ ենք համագործակցել ականազերծման հարցում: Դեռևս 2021–ին Հայաստանը Լեռնային Ղարաբաղից ստացել և Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի առկա բոլոր քարտեզները: Մենք սա արել ենք առանց նախապայմանների, որպես բարի կամքի դրսևորում, բայց, Ադրբեջանը դա ընկալեց ոչ թե որպես խաղաղությանն ուղղված քայլ, այլ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ հռետորաբանությունը սաստկացնելու առիթ», – ասել է վարչապետը։

Ըստ պաշտոնական տվյալների, ադրբեջանական գերության մեջ 33 հայ զինծառայող և քաղաքացիական անձ կա, չհաշված վերջին կալանավորումները։ Հայ իրավապաշտպանների տվյալներով` Ադրբեջանում գերության մեջ մոտ 80 հայ կա։