ԿԱՐևՈՐ ԼՈՒՐ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ… ԿԶՐԿԵՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻՑ ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒ

Ռուսաստանում հոկտեմբերի 26-ին ուժի մեջ է մտել քաղաքացիության մասին նոր հիմնական դաշնային օրենքը, որը պարզեցնում է որոշ դիմողների համար երկրի անձնագիր ստանալու հնարավորությունը, ինչպես նաև սահմանում է քաղաքացիությունը դադարեցնելու կարգ՝ դրա տրամադրման մասին որոշումները չեղարկելու ինստիտուտի փոխարեն: Փաստաթուղթը տեղադրված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Համապատասխան օրինագիծը Պետդումա է ներկայացրել 2021 թվականի դեկտեմբերի 29-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինըց։ Նոր օրենքի համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիությունը ճանաչվում է միատեսակ և հավասար՝ անկախ դրա ձեռքբերման հիմքերից։ Ռուսաստանցիներին չի կարելի զրկել քաղաքացիությունից կամ այն ​​փոխելու իրավունքից։ Արտերկրում ապրելը չի ​​դադարեցնում քաղաքացիությունը։

Բացի այդ, Ռուսաստանի քաղաքացին չի կարող արտաքսվել արտասահման կամ արտահանձնվել օտարերկրյա պետության։ Օրենքն արգելում է խտրականությունը սոցիալական, ռասայական, ազգային, լեզվական կամ կրոնական պատկանելության հիման վրա: Նշվում է նաև, որ Ռուսաստանը խրախուսում է երկրում բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց անձնագրերի տրամադրումը։