ԱՆՍՊԱՍԵԼԻ ԼՈՒՐ… ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԿՆՔԵԼ..

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտարարել է, որ ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանից գազ գնել երկու երկրների միջև քաղաքական տարաձայնությունների կարգավորումից հետո:

Այս մասին Վարդանյանն ասել է նախօրեին Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակներում։ «Հակամարտության պատճառով Ադրբեջանից Հայաստան գազի և էլեկտրամատակարարումների դադարեցումը շոկային իրադարձություն էր Հայաստանի էներգետիկ համակարգի համար, քանի որ այն ժամանակ մենք գազ էինք գնում Ադրբեջանից: Եվ այդ ժամանակ մենք սկսեցինք նոր գազատարի շինարարություն Վրաստանի տարածքով՝ մեր երկիր գազ հասցնելու համար։ Խորհրդային ժամանակներում մենք մեր գազը ստանում էինք Ադրբեջանից՝ Ադրբեջանից երեք հսկայական խողովակաշարերի միջոցով, և այժմ կարող ենք վերականգնել դրանք, եթե այլևս քաղաքական խնդիրներ չլինեն մեր երկրների միջև»,- ասել է նա։ Փոխնախարարը հույս է հայտնել, որ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի, և երկու երկրները կկարողանան համագործակցել ու դիվերսիֆիկացնել էներգահամակարգերը, ինչպես դա արել են նախկինում։ Վարդանյանը նաև ասել է, որ Հայաստանը տարածաշրջանի կենտրոնում է, հետևաբար՝ արևելյան և արևմտյան հարևանների հետ սահմանների բացումը կարող է մեծ հնարավորություններ ստեղծել: Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանը կարող է դերակատարում ունենալ Ադրբեջանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ էլեկտրաէներգիայի մատակարարումներում, ինչպես նաև էլեկտրաէներգիա արտահանել երկու երկրներ: Հակոբ Վարդանյանն ընդգծել է, որ Հայաստանով է ամենակարճ ճանապարհը ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, այլև՝ Վրաստանի և Իրանի միջև: © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2023/10/27/95122?fbclid=IwAR2rN87_vJQUDo7q5EqM-QDt0fRvdbCCdEsE5qF9dv-_RriBNplpNC8RMSo

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*