Ցավոտ ու տխուր տեղեկություն է հայտնի դարձել․․
Ես չգիտեմ, թե ինչպես կարող եմ ապրել առանց քեզ, ընդամենը մի ակնթարթում աշխարհը դարձավ դժոխք․․
Ընդամենը երկու օր առաջ՝ նայելով աչքերիս մեջ, խոստացար, որ կռիվ ես տալու ու մեզ մենակ չես թողնելու․․
Դու երեք դատարկ խոստումներ չէիր տվել, մշտապես եղել ես ասածիդ տերը, ապա ինչու այսպես վարվեցիր։ Երանի թե գոնե այս անգամ սուտ դուրս գայիր, ու խոստումդ դրժեիր․․
Բայց, ավաղ մեզ տրված չէր այդ։ Հիմա գրում եմ ու հիշում էն խոսքերդ, որ ասում էիր՝ Մար ջան, մի մտածի, ամեն բան լավ կլինի։ Ասում էիր, որ Քո համար, կարևորը Քո հարազատներն են ու ընկերները, բայց գիտես, չեմ հավատում քեզ։ Չեմ հավատում, քանի որ․․
Մտահոգ մարդը այդպես չէր վարվի ու իր մտերիմներին այս վիճակի մեջ չէր թողնի։ Կներես ինձ, Լիլ ջան, գիտեմ, որ հիմարություններ եմ ասում, բայց գիտեմ նաև, որ դու այդտեղ երկքում, կհասկանաս ինձ ու չես բարկանա։ Մի բան կասեմ միայն․․
Երկնքում այս գիշեր տոն է լինելու, քանի որ Քեզ պես հրեշտակ է իրենց մոտ գնացել․․Ննջես խաղաղությամբ, քույրիկս․․