ՇՏԱՊ.. ՊՆ-Ն ՀԱՅՏՆՈՒՄ Է ԳԻՇԵՐԸ ԳՐՈՀԱԾ ԱԹՍ-ՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոկտեմբերի 29-ի գիշերը կասեցվել է Կիևի վարչակարգի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքով ահաբեկչություն իրականացնելու փորձը։ Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը Սև ծովի ջրային տարածքի և Ղրիմի թերակղզու հյուսիսարևմտյան հատվածի երկնքում ուկրաինական 36 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել։