Փուռ եմ դրել Կրասնոդարում ու լավ հայտնի ա իմ փուռը ստեղ. մի օր երկու երեխա մտան իմ փուռ. ես էլ իրանց հյուրասիրեցի պոնչիկ. հետևից ծնողներն եկան, պարզվեց ադրբեջանցի են, որ իմացա, տեսեք ինչ արեցի

Շուտվանից եմ Ռուսաստանում ապրում, արդեն մոտ 20 տարի կլինի: Ստեղա իմ գործը: Փուռ եմ դրել արդեն քանի տարիա ու հերթի տակ աշխատում ա: Դե մեր քաղաքում էլ հայրեն էլ են շատ, սիրում են իմ փռից օգտվեն: Բայց ասեմ, որ ռուսներն էլ են շատ սիրում համով բաներ, մանավանդ որ գիտեն հայկական ա լավաշի համար հերթ են կանգնում:

Մի հատ դեպք եմ ուզում պատմեմ: Մի օր երկու երեխա մտան իմ փուռ ձեռքներին մի քանի կոպեկ էր ու նայում էին, թե իրանց փողը ինչին կհերիքի, որ առնեն: Ես էլ տեսա, որ չի հերիքում, ամենքին մի մի պոնչիկ հյուրասիրեցի, ասեցի նստեք ընդեղ կերեք, մինչև կընտրեք ձեր ուզածը: Սիրում եմ երեխեքին շատ ու չէի կարա տենց լավ քայլ չանեի:

Մեկ էլ մի կես ժամ հետո երեխեքի հետևից իրանց խնողները մտան ներս: Սկսեցին երեխեքի վրա ջղայնանալ, որ մտել են իմ փուռ հերիք չի մի բան էլ ուտում են իմ սարքածը: Որ ասեցին, հայի ձեռքից ինչի եք ուտելիք վերցրել, միանգամից հասկացա, որ ադրբեջանցի են: Ինձ չկորցրի, ասեցի՝ գիտեք ինչ կա, նույնիսկ նախօրոք էլ, որ իմանայի ինչ ազգից են երեխեքը միևնույննա էլի կհյուրասիրեի, բայկց դե ձեր էս պահվածքը հերթական անգամ ցույց տվեց, որ հայի ձեռքից ուտում եք, հետո շան պես վնգստում: Ասեցի, բա որ մեր հողերը հյուրասիրում են ձեզ ոմանք, խի նույն ձև կռիվ չեք անում ասեք, էտ մերը չի հայիննա, ինչի եք վերցնում ձեզ: Ձեն ծպտուն չհանեցին: Ես էլ որոշեցի, որ սրանից հետո լավ էլ նայելու եմ ազգությանը ու սրանց պեսներին երեխա, թե մեծ ոչ մի լավություն չեմ անելու:

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*