Մի տղայի հետ էի գրվում Ֆեյսբուկով. նկարներում միշտ մի երեխու հետ էր ու ասում էր, թե իրա քրոջ երեխեն ա. պարզվեց սուտ էր ասում ու որ չիմացա էդ երեխան իրականում ով էր, կանֆետներով գնացի էդ երեխուն տենալու

Մի տղա ինձ մի օր նամակ գրեց Ֆեյսբուքով: Շատ կիրթ ու գրագետ ձևակերպված նամակ էր, առաջարկում էր, որ շփվեինք: Ես էլ պատասխանեցի նրա գրածին ու սկսվեց մեր նամակագրությունը: Գնալով սիրահարվում էի իրեն: Նա էլ իմ նկատմամբ անտարբերչէր: Հետո սկսեցինք հադիպել ու ավելի լրջացնել մեր հարաբերությունները:

Նրա նկարներում միշտ մի երեխայի էի տեսնում: Նրա պնդմամբ նկարի երեխան իր քրոջ երեխան էր, սկայն ներքին ձայնս ինձ հուշում էր, որ նա խաբում է ինձ:

Ւմ ընկերների միջոցով պարզում եմ, որ նա ինձ խաբել է ու այդ երեխան իր քրոջ երեխան չէ: Տեղեկացնում եմ նրան, որ գիտեմ էդ աենի մասին և նա խոստովանում է, թե ով է իրականում այդ երեխան:

Պարզվում է այդ եեխայի մի տարի առաջ գտել էր փողոցից: Երեխան մուրացկանությամբ էր զբաղվում: Նրա ծողները մահացել էին պատահարից, իսկ դրանից հետո նրան մանկատուն էին տեղափոխել, չհարմարվելով մանկատանը նա փախել էր այնտեղից ու ոչ մի գնով չէր համաձայնում վերադառնալ մանկատուն: Ընկերս էլ խճացել էր երեխային ու իր տանը տեղ տվել, խնամում ու հոգ էր տանում նրա մասին:

Էս ամենն իմանալով հետո ես գնում եմ խանութ շատ կոնֆետներ եմ գնում ու շտապում ծանոթանալու ըկերոջս տան փոքրիկ բնակչի հետ:https://hraparaknews.am/?p=12691