42-шմյш կինը ծննդшբերել է՝ չիմшնшլпվ, пր hղի է
Մեծ Բրիտանիայում երկու երեխաների մայրը, ով չէր կասկածում, որ հղի է, հանկարծակի տղա է լույս աշխարհ բերել․ հաղորդում է Media Wales-ը։
42-ամյա Թոնի Բրաունը, որը բնակվում է Էսսեքս նահանգի Սթենսթեդ Մաունթֆիչեթ քաղաքից, հոկտեմբերի վերջին ծննդաբերել է իր տան լոգարանում։ Բրիտանուհին պատմել է, որ մի քանի ամիս առաջ սկսել է որովայնի շրջանում ցավեր, այտուցներ և «ստամոքսում գոյացության» ցավոտ դրսևորումներ զգալ։ Հղիության բազմաթիվ թեստեր բացասական են եղել։
Հույս ունենալով ազատվել իր ախտանիշներից՝ կինը փոխել է սննդակարգը, սակայն դա չի օգնել։ Կրկնակի հետազոտության ժամանակ բժիշկները նույնպես չեն կարողացել ախտորոշել և նրան լուծողական դեղամիջոց են նշանակել։
Սակայն իր տան լոգարանում նա ծննդաբերել է: