Հիշում եմ, որ ասում էիր թե կյանքն այնպիսի բան է, որ երբեմն, երբ քեզ թվում է թե ժամանակդ անսպառ է ու դու կհասցնես իրականացնել քո բոլոր նպատակներն ու երազանքները, բախվում ես այնպիսի խնդիրների, որոնք քեզանից կախված չեն․․
Ու պետք է ապրել կյանքիդ ամեն մի օրն այնպես, կարսես թե այն վերջինն է։ Դուք ինքդ էլ հետևում էիր քո խորհուրդին, բայց ցավոք, ճակատագիրը այլ ճանապարհ էր պատրաստել Քեզ համար․․
Ընյերուհիս, քույրս, իմ աշխարհս, Դու գնացիր այնպես, որ թողեցիր ետևիցդ դեռ չավարտած երազանքներ, սակայն մի բանում վստահ եմ, դու հասցրիր վայելել կյանքդ այնպես, ինչպես որ ճիշտ էիր համարում․․ Բայց ցավոք․․
Ճակատագիրը՝ կիսատ թողեց երկրային կյանքիդ ճանապարհն ու դու ուղևորվեցիր դեպի հավերժություն, դեպի երկինք, դեպի հրեշտակներ․ Մի տեղ, որին դու ավելի էիր արժանի Քո բարությամբ ու լուսավորությամբ։ Որքան երազանքներ մնացին կիսատ․․ Մնաս լույսերի մեջ, մեր սիրելի Անի