Դшժшն Ողբերգпւթյпւն։ Ոuտիկшնները hшյտնшբերեցին 16-шմյш Դшվիթի դին

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում…

Ժամը 05:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արթիկի բաժին «Արթիկ» շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արթիկ քաղաքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղա երեխայի դի…

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը’ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի խումբը’ բաժնի պետի տեղակալ Գարեգինյանի գլխավորությամբ…

Հաշվի առնելով դեպքի հնչեղությունը՝ ժամանել են նաև Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանն ու Շիրակի մարզի Արթիկի և Անիի դատախազ Սարգիս Պետրոսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով’ Ս. Պետրոսյանի հանձնարարականով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (սպանություն) նախաձեռնվել է քրեական վարույթ…

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության’ արտաքին զզնությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել…

Ոստիկաններնն ու քննիչները պարզել են որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 16-ամյա Դավիթ Չ-ն էր…