— Կարա՞մ ես ձեր տանը մնամ, մամաս ինձ չի սիրում, գիշերը տուն չի գալիս, ես վա խենում եմ մենակ մնամ. սկզբում լուրջ չընդունեցի երեխու խոսքերը, բայց էն ինչ հետո իմացա, ոչ մի կերպ չէր տեղավորվում գլխումս, ո՞նց կարելի է նման կերպ վարվել սեփական երեխու հետ

Իրա 10-ամյակի առթիվ տղես որոշեց ընկերներին հրավիրել: Երեխեքի հետ գնացինք կինո, հետո գնացինք սրճարան, քաղաքում զբոսնեցինք: Երբ պատրաստվում էի ճանապարհել երեխեքին, տղաներից մեկը գրկեց ինձ ու ասեց. «Կարա՞մ ես ձեր տանը մնամ, Դու շատ ես սիրում Արտյոմին, մամաս ինձ ըտենց չի սիրում, միշտ ուշ ա գալիս, շատ անգամներ հար բած ա լինում, հայ հո յում ա ինձ, ստիպում ա, որ կոշիկները հանեմ: Մեկ-մեկ գիշերները մենակ եմ մնում ու շատ եմ վա խենում: Հետո իմացա, որ նա

զրկվել ա ծնողական իրավունքներից: Տղային հանձնել էին հորը, բայց դրանից երեխու կյանքը չէր լավացել։ Հոր կինը չէր սիրում տղային ու չէր ուզում նրան տեսնել: Երբեմն տղան մնում էր բակում նստած մինչև ուշ գիշեր, երբ հայրը տուն էր գալիս ու նրան տանում էր տուն: Սա շարունակվեց մինչև մայիսի վերջ։ Ես շուտ-շուտ էի էդ երեխուն բերում մեր տուն, տղայիս հետ խաղում էին, միասին ուտում էին: Հետո իրա հայրը խնդրեց մի որոշ ժամանալկլ տղային պահել իմ տանը, քանի որ կնոջ հետ խն դիրներ ուներ:

Ես համաձայնեցի, քանի որ տղան ինձ չէր խանգարում, ավելին, ես նրան սկսել էի սիրել, սիրտս ցա վում էր նրա համար:Խղ ճում էի նրան, նա ոչ ոքի պետք չէր: Ուստի ստիպված էի ընդունել, որ այժմ երկու երեխա ունեմ։ Տղան տեղափոխվեց ինձ մոտ ու մի օր էլ սկսեց ինձ մամա ասել: Ես գրկել էի նրան ու լաց էի լինում: Դպրոցն ավարտելուց հետո երկու տղաներն էլ ընդունվեցին համալսարան։ Իմ որդին դարձավ ծրագրավորող, իսկ մյուս որդիս՝ բժ իշկ։ Ես մի բան չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես նրա ծնողները չգնահատեցին իրենց որդուն, նա հրաշալի մարդ է