Տաքսի կանչելուց՝ լավ հիշեք էս տականքի դեմքը․ Տեսեք ինչ արեց իմ ու քրոջս հետ․ Զգուշացեք․․

Բոլորն էլ գիտեն, որ երևանյան ծանրաբեռնված երթևեկության մեջ տրանսպորտով տեղից տեղ գնալը շատ մեծ նյարդ ու ժամանակ է խլում, հատկապես, երբ եղանակը անձրոտ է, ու երբեմն ստիված ես լինում տաքսի ծառայություններից օգտվել․․ Ցավոք․․

Այսօր շտապում էի ու որոշեցի տաքսի կանչել։ Նստելուն պես՝ վարորդը պահանջեց, որ խանութից տոպրակ գնենք, հագցնենք մեր կոշիկներին ու նոր նստենք։ Հենց սկզբում նշեմ, որ շենքից մինչև մեքենա հազիվ թե լիներ 30 մետր ու նույիսկ չէինք էլ հասցրել թրջվել։ Ներողություն խնդրեցի, ասացի, որ շտապում ենք, ժամանակ չունենք խանութ մտնելու, բացի այդ էլ կոշիկներներս մաքուր են։ Վարորդը՝ ծխախոտը բերանին, թե բա- Ես ինչ անեմ, նոր եմ մաշնես լվացել, շատ էլ, որ հին մաշնայա, պետք ա անպայման մխտռեք․․

Արդեն վրդդոված պահանջեցի, որ շնորհքով խոսի ու եթե չի ցանկանում, որ իր մեքնենա փոքր ինչ կեղտոտվի, ապա ճիշտ կլինի, որ անձրևի ժամանակ չվարի, կամ գոնե նախապես զանգի զգուշացնի։ Վարորդը թե բա — Չեք ուզում, ատմենա տվեք, եսել եմ շտապում։ Այս արարածին պատասխանում եմ, որ չեմ կարող, քանի որ քարտով եմ պատվիրել, եթե ատմենա տամ, ինձանից գումար կգանձի ու առաջարկում, որ ինքը անի․․

Քույսր խնդրեց, որ ճանապարհ դնենք դրան ու այլ մեքենա կանչենք, քանի որ համ շտապում էինք, համ էլ ցանկություն չկար այլևս դրա զառանցանքները լսել։ Երբ առաջարկեցի, որ ինքը ատմեն ա տա, վարորդը սկսեց արդեն վիրավորել՝ կարծելով թե երկու անպաշտպան աղջիկներ ենք․․ Թե ինչ եղավ հետո, երբ եղբայր տանից իջավ ու թե ինչպես մխտռվեց սույն արարածի դեմքը, կարծում եմ ինքներդ հասկացաք։ Համապատասխան բաժնի հետ արդեն կապվել եմ ու պահանջել, որպեսզի անմիջապես զրկեն էտ արարածին՝ իրենց հետ համագործակցությունից, հակառակ պարագայում կհրապարակեմ ընկերության անունը։ Խոստացել են հարցը շատ արագ լուծել․ Տեսնենք․․ Էս արարածի նկարն էլ կարողացել ենք գտնել ու որոշեցի կիսվել նաև ձեզ հետ, որպեսզի դուք էլ զգույշ լինեք ու պատմությունների մեջ չնկնենք․ Ընտիր, կիրթ, սիրալիր ու տղամարդ տաքսու վարորդներ շատ ունենք, բայց ցավոք պատահում են նաև էսպիսիք։ Իր էջում գրել է Հասմիկ Մաթևոսյանըhttps://lifeblog.am/posts/340/