UԱՐUԱՓԵLի ԴԵՊՔ։ Դպրոցականը դшսի ժшմին կոմшյի մեջ է ընկել․ Մшնրшմшսներ

Դպրոցականը կոմայի մեջ է ընկել հենց գրականության դասաժամին․․․

Նրա հարազատները հայտնել են, որ նա նախկինում նման բան չի եղել, և ընդհանրապես չեն հասկանում, թե ինչպես է դա տեղի ունեցել…

Ըստ SHOT-ի՝ դեպքը տեղի է ունեցել Պոդոլսկի թիվ 12 դպրոցի իններորդ դասարանի գրականության դասի ժամանակ, տղաներից մեկը հանկարծակի վատացել է, սկսել է խեղդվել, չի հասկացել, թե որտեղ է։ Բարեբախտաբար, ուսուցչուհին ժամանակին կողմնորոշվել է և շտապօգնություն կանչել…

Տղային տեղափոխել են տեղի հիվանդանոց՝ անհայտ էթիոլոգիայի կոմա ախտորոշմամբ։ Թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել աշակերտի հետ, հայտնի չէ, սակայն, նրա ընտանիքի խոսքերով, նրա առողջական վիճակի հետ ամեն ինչ կարգին է եղել…

Դեպքը եղել է Մոսկվայի մարզում՝ այս մասին գրել է SHOT տելեգրամյան ալիքը…