Որոշումն ընդունվեց…Կարևոր լուր ծնողների համար… Դպրոցներում այլևս…


Ըստ նախարարության՝ մրցույթում, որը հայտարարվել էր անցած տարի, բավարար քանակի մասնակից չի եղել։

Սեպտեմբերից օրեր անց դպրոցներում բաժանվեցին մի քանի դասագրքեր, որոնք ունեն խայտառակ բովանդակություն, որի մասին նախկինում գրել էինք։ Մաթեմատիկայի դասագրքերում խնդիրների կողքին QR-ը սկան անելու դեպքում հայտնվում է խնդրի լուծումը, որի մասին բողոքում էին ծնողները։

Այս մյուս դեպքում էլ պատմության գրքերի անվանումները փոխվել են՝ դառնալով «Իմ հայրենքը»։ Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ հանվել է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան։ Այն միացվել է «Իմ հայրենք» առարկային

Պատմության գրքերում ավելացվել են «թավշյա հեղափոխության» մասին մանրամասներ, հատուկ հատվածներ է հատկացվել թավշյա հեղափոխության «դեմքերին»։ Այսինքն իշխանությունները փոխում են դասագրքերը, փոխում պատմության գրքերի բովանդակությունը, նաև խնդրահարույց համարում նախկին գրքերի բովանդակությունը, իսկ այս դասագրքերում գովում և փառաբանում իրենց «վաստակը»։

Էմմա Միքայելյան