Արտակարգ դեպք է տեղի ունեցել․․․ինքնաթիռը առավոտյան արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով

Նովոսիբիրսկից Սոչի ուղևորվող ինքնաթիռը նոյեմբերի 25-ի առավոտյան արտակարգ վայրէջք է կատարել Չելյաբինսկի օդանավակայանում՝ ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ օդանավի հրամանատարը վայրէջքի որոշում է կայացրել՝ ուղևորին շտապ օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

Թռիչքը նախատեսված է նոյեմբերի 25-ին Մոսկվայի ժամանակով 17:00-ին: