Նпր Sեղեկություն: Ինչպե՞u են ապրում Uտեփանшկերտում մնացած hшյերը
hraparak.am-ը գրում է․
Ստեփանակերտում մնացած հայերն ինչպե՞ս են ապրում ադրբեջանական տիրապետության տակ․․․
Այս մասին Հայաստանում քիչ տեղեկություններ կան` շատ լուրեր։ Բռնի տեղահանվածների շրջանում լուրեր են շրջանառվում, որ նրանց մի մասը ողջ չէ, մյուսները խոշտանգված են․․․
Պատմում են ոմն Գիպսի Միշիկի մասին, ում տեսել են ադրբեջանցիների հրապարակած մի քարոզչական տեսանյութում։ Այն տարածվել է հոկտեմբերի կեսերին։ Այդ տեսագրությունում երեւում են բարեգործական ճաշարանում սնվող մի քանի տղամարդ, որոնցից մեկը «Գիպսի Միշիկ» մականունով տղամարդն է․․․
«Միշիկի մատները կտրել են, ուղարկել են Գորիս, հիվանդանոցում է նա»,- պատմում է արցախցիներից մեկը․․․
Մյուսն ասում է, թե Միշիկին ծեծի են ենթարկել, մարմնին «Գորշ գայլերի» նշաններ են արել։ Գորիսի հիվանդանոցից, սակայն, հերքեցին, թե նման հիվանդ են ունեցել։ Մենք հարցրինք Արցախի նախկին պաշտոնյաներից մեկին, որը Ստեփանակերտում մնացած բարեկամ ունի, թե որքանով են հավաստի այդ լուրերը, եւ ինքն ինչ գիտի Ստեփանակերտում մնացած հայերի մասին․․․
«Խոշտանգումների մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այդ անձը՝ Գիպսի Միշիկը, Ստեփանակերտում է։ Նրա հետ կապված միջադեպ է եղել։ Վեճ ու կռիվ է եղել, բայց ոչ թե ադրբեջանցիների, այլ հայերի միջեւ։ Նա ալկոհոլ օգտագործած վիճակում կռվել է մարդկանց հետ։ Այդ խոսակցությունը մինչեւ եկել տեղ է հասել, ամբողջը խեղաթյուրվել է»,- ասաց նախկին պաշտոնյան․․․
Նա նաեւ նշեց, որ բարեգործական ճաշարանը, որի մասին ադրբեջանցիները քարոզչական տեսանյութեր էին հեռարձակել, այլեւս չկա։ «Դա այն ժամանակ էր, երբ Արցախում մատակարարումներ չկային․․․
Հիմա, մեր տեղեկություններով, Կարմիր խաչն է սնունդ մատակարարում այնտեղ մնացած բնակիչներին»,- հայտնեց մեր աղբյուրը։ Նա չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, քանի որ «թեման նուրբ է ու փակ»․․․