Նոյեմբերի 25-ին, ժամը 23:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան 7-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհն ինքնամարվել է։ Մասամբ այրվել և ջերմահարվել են տան խոհանոցի և հյուրասենյակի գույքը։
Քաղաքացի Ա. Զ.-ն (ծնված 1994 թ․) այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։