ԿԱՐևՈՐ ԼՈՒՐ… Քիչ առաջ ՊՆ-ն հայտարարեց, որ…

Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի 2023 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև 2024 թվականի հունվարի 31-ը ներառյալ ձմեռային զորակոչը։

«Հայտարարել 2023 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև 2024 թվականի հունվարի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը (այսուհետ՝ 2023 թվականի ձմեռային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ»,- ասված է որոշման մեջ:

Նույն որոշմամբ նախատեսված է` 2023 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2024 թվականի հունվարի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին: