Հեղնար Գրիգորյանը դիմում է բոլորին՝ օգնության խնդրանքով։ Երկու վատառողջ դուստրերի մայրը կարևորում է յուրաքանչյուրի կողմից նվիրաբերված ամեն 100 դրամը։ Ինչպես Հեղնարն է նշում, դուստրերից Ջուլիան անվճար բուժում է ստանում, իսկ Անգելինան՝ վճարովի, քանի որ Վրաստանի քաղաքացի է։
«Բարի մարդիկ, ծնկաչոք աղաչում եմ. աղջիկներիցս՝ Անգելինան ունի կարցինոմա հիվանդությունը, Ջուլիաս՝ երիկամների խնդիր։ Խնդրում եմ, գումար չունենալու պատճառով բալիկներս չեն ստանում անհրաժեշտ բուժման կուրսերը, և գնալով վատացել է իրենց վիճակը։ Շատ եմ խնդրում, մի թողեք բալիկներս այս վիճակում մնան, ես ծնող եմ և շատ դաժան է ինձ համար նրանց տեսնել այս վիճակում և ոչնչով չկարողանալ օգնել։ Խնդրում եմ՝ գոնե դուք աջակցեք ձեր շատ չնչին գումարով․ 100 դրամն էլ անգամ մեծ բան է ինձ համար։ Աստված բոլորիդ պահապան։
ԿԱՐԵՎՈՐ
Ապրում ենք վագոն-տնակում՝ շատ ծանր պայմաներում, սնունդը անգամ խնդիր է մեզ համար։
Եթե կկարողանաք սննդով, հագուստով օգնել, շնորհակալ կլինեմ։ Ապրում ենք քաղաք Երևան՝ Մալաթիա Սեբաստիա համայնքում, երեխաներս 3 և 10 տարեկան են։
Իմ հեռախոսահամարն է՝ 093 35 20 13
ՎՏԲ բանկ՝
Քարտի համար 4033170006337483
Հաշվեհամար 16030018243500
Խնդրում եմ փոխանցումը կատարեք տերմինալով։
Տարածեք շտապ, խնդրում եմ, աղաչում եմ անտարբեր մի՛ անցեք, ամեն 100 դրամը կօգնի իմ փոքրիկներին, թեկուզ տարածելով, կփրկեք ինձ այս դժվարությունից։
Աստված օրհնի բոլորիդ
Խնդրում եմ օգնեք, անգամ սնունդը խնդիր է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fangelina.grigoryan.1420%2Fposts%2Fpfbid02owkySNpCSYSS4kJTxWKt8nJmEyQZtbNe7CeWdPHwFATbqWwWXHtt5c3R3A826E9Tl&show_text=true&width=500