Հենց այս ՀԱՅՆ հանձն առավ Հայաստանում զարգացնել մանկական առաջին սր տային վիրա բու ժության ծառայությունը. գիտե՞ք՝ ով է նա

Խոսքը հայ անվանի սրտ աբան, կարդիովի րաբու յժ Հրայր Հովակիմյանի մասին է, ով ծնվել է 1953 թվականի մայիսի 13-ին Հալեպում: 1990-ականներին, երբ ժողովուրդը պայքար էր մղում հանապազօրյա հաց հայթայթելու համար, իսկ մի մասն էլ ապաստան էր փնտրում օտար ափերում, նա հանձն առավ Հայաստանում զարգացնել մանկական առաջին սր տային վի րաբու ժության ծառայությունը:

Հենց այս հայի մասնակցությամբ 1993թ. «Նորք-Մարաշ» բժ շկական կենտրոնում բացվեց մանկական սր տային վ իրաբո ւժության բաժանմունքը, իսկ 1996 թվականին մեծահասակների սր տային վի րաբուժության բաժանմունքը: Բնականաբար, այդ տարիներին բավականին բարդ էր ստեղծել նման բաժանմունք, որը ենթադրում էր կադրերի պատրաստում, սարքավորումների ապահովում և այլն, սակայն երբ կա նպատակ, որում ներդրված է անսահման մարդասիրություն, նվիրվածություն,

բարություն, ազնվություն, ցանկացած խոչընդոտ հաղթահարելու կամք և աջակցող մարդիկ, ամեն բան հնարավոր է: Հրայր Հովակիմյանը ջանք ու եռանդ չխնայեց փոքրիկների փրկության ծրագիրը կյանքի կոչելու համար. իր մտավոր, ֆինանսական ներուժը ներդրեց կադրերի պատրաստման և անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման գործում: Այդպես բաժանմունքը զարգացավ, ունեցավ բազում հաջողություններ, ձեռք բերեց միջազգային ճանաչում:

Երկու տասնամյակից ավել է, ինչ Հրայր Հովակիմյանը շարունակում է իր առաքելությունը կատարել բաժանմունքում, որտեղ այսօր արդեն աշխատում են նրա գործը շարունակող երիտասարդ հրաշալի մասնագետներ, որոնց նա փոխանցել է իր փորձն ու հմտությունները: Տարվա որոշակի ժամանակահատված ապրելով և աշխատելով ԱՄՆ-ում` Հրայր Հովակիմյանն անընդհատ կապի մեջ է «Նորք-Մարաշ»-ի բժի շկների հետ:Անգամ հեռավորությունը չի խանգարում բժ շկին ներկա գտնվել բաժանմունքի աշխատանքների:

Իսկ իր այցելությունների ժամանակ կատարում է անվճար վի րահատություններ, որոնք արդեն նախապես ծրագրված են լինում: Երբեմն օդանավակայանից միանգամից շտապում է կենտրոն` չհանգստանալով երկարատև թռիչքից հետո. Հայաստանում գտնվելու ժամանակահատվածի ամեն րոպեն նա փորձում է արդյունավետ ծախսել, օգտակար գործ անել: Իր յուրաքանչյուր այցելության ժամանակ վ իրահատություններին զուգահեռ` նա մաստեր կլասեր է անցկացնում տեղի սր տաբանների հետ,

սր տաբանության վերջին նվաճումները, նորությունները հայտնում նրանց: Պատահական չէ, որ մի օր նա նրանց վստահեց իր սր տի վիրահատությունը… Հրայր Հովակիմյանը մարդու այնպիսի տեսակ է, որը նախընտրում է լռել իր Մեծ գործերի մասին, հարցազրույցներ չի տալիս: Բայց որքան էլ նա լռի իր Մեծ գործերի մասին, մարդիկ խոսում ու պատմում են նրա` Մեծ հայի կերպարի մասին, իրենց հարազատների կյանքի փրկության մասին: Երևի թե հենց այսպիսին է և պետք է լինի Մեծ հայը…