Հերս հավաքեց վեշերն ու գնաց, բայց մերս շատ հանգիստ էր, ես սկսեցի ինչ որ բան կասկածել ու մի օր էլ եղավ էն, ինչին ես հեչ չէի սպասում

Էն ինչ կատարվեց մեր ընտանիքում, մինչև հիմա իմ համար անհասկանալի ա: Ես ամուսնացած էի արդեն ու լսեցի, որ հերս ուզում ա բաժանվի մորիցս: Ես չհասկացա պատճառը: Սկսեցի մտածել, որ հերս սիր ած ունի: Բայց էդ հեչ իրան նման չէր: Ես խոսացի հորս հետ, ասեց, որ իրականում վաղուց էր ուզում հեռանալ, պարզապես սպասում էր, որ ես ամուսնանամ։ Ամենից շատ էդ իրավիճակում ինձ զարմացրեց մորս անդորրը։ Շատ հագիստ էր, կարծեսդատենցէլ պետքա լիներ: Ուղղակի պայման էր դրել հորս դեմ. Գնա, ապրիր ոնց ուզում ես, արա ինչ ուզում ես։

Բայց օրինականորեն մենք կբաժանվենք, եթե ուզես վեց ամսից: Մինչ այդ դու իրավունք չունես ինձնից ինչ-որ բան վերցնելու։ Հայրիկը համաձայնեց և տեղափոխվեց վարձով բնակարան: Նա գրանցվեց ծանոթությունների տարբեր կայքերում և սկսեց հանդիպել: Նա հանդիպեց տարբեր կանանց, բայց երկրորդ ժամադրություն չի ունեցել գրեթե ոչ մեկի հետ։ Բայց փաստն այն է, որ հայրիկն այլևս երիտասարդ տղա չէ, նա 50 տարեկան է, և կանանց միայն փող է պետք այդպիսի տղամարդուց: Իսկ հայրս չուներ: Մորս մտադրությունը հենց դա էր։ Նա բաց թողեց հորս, որ հեռանա՝ քաջ գիտակցելով, որ նման պայմաններում նա իր համար ուրիշին չէր գտնի։

Անցավ 5 ամիս։ Հերս միայնակ էր ապրում։ Նա արդեն գիտեր, որ իր ջանքերն ապարդյուն են անցել։ Նա գնում էր գործի, իր համար եփում, իր հետևից մաքրում, արդուկում, լվանում: Դա այնքան հոգնեցուցիչ էր նրա համար, չէ որ 30 տարի մայրս էր արել այդ ամենը: Եվ նա գնեց ծաղիկների ամենամեծ ու ամենագեղեցիկ ծաղկեփունջը, վերադարձավ տուն և ներողություն խնդրեց մորիցս։ Մայրիկը չզարմացավ, քանի որ գիտեր, որ այդպես է լինելու։ Նա ընդունեց ու ներեց նրան: Պարզվում է՝ մենք գնահատում ենք, երբ կորցնում ենք։S