Լավ լուր հայ ժողովրդի համար․հունվարի 1-ից կբարձրանա բոլորի աշխատավարձերը․․միայն իմանաք քանի տոկոսով

2024 թ. հունվարի մեկից նվազագույն աշխատավարձը բարձրանում է և դառնում 75.000 դրամ: Բյուջեի նախագծով ամրագրվել է նաև, որ բազային աշխատավարձը պետք է դառնա 83.200 դրամ․․ԱՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանն ԱԺ աշխատանքի և սոցիալական

հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշել է, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի համաձայն՝ բազային աշխատավարձը

պետք է լինի նվազագույն ամսական անվանական աշխատավարձի 80-110 տոկոսը: «Նույնաբովանդակ գործառույթներ իրականացնող պաշտոնների միջև վարձատրության

խզումը որպեսզի շատ չմեծանա, նախագծով առաջարկվում է առանձնակի ռիսկայնություն և մասնագիտացում պահանջող պաշտոններ զբաղեցնող անձանցհամար 2020 թ. սահմանված հավելումները բազային աշխատավարձի բարձրացման չափով նվազեցնել»,- պարզաբանել է Վաչե 2023 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կբարձրանա և կդառնա 75 հազար դրամ

Քալաշյանը․․ՍԴ նախագահի, փոխնախագահի, դատավորների համար սահմանված 80 տոկոս հավելումը կդառնա 70 տոկոս, Հակակոռուպցիոն դատարանի դատավորի դեպքում 70 տոկոսը կդառնա 60, Վերաքննիչ քրեական դատարանի կոռուպցիոն հանցագործությունների գործերը քննող առանձին դատավորներին և վերաքննիչ քաղաքացիական դատարանի քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործեր քննող առանձին դատավորների հավելումները 60 տոկոսից կդառնան 55: Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնողների և

կոմիտեի ծառայողների 100 տոկոսի չափով հավելումը կդառնա 92 տոկոս․․Օրենքն ուժի մեջ է մտնելու 2024 թ. հունվարի 1-ից․․Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի հարցին ի պատասխան՝ Վաչե Քալաշյանը պարզաբանել է, որ բազային և նվազագույն աշխատավարձի աճի տեմպերով պայմանավորված՝ պարբերաբար,գուցե, անհրաժեշտ կլինի անդրադառնալ այս խնդիրներին․․ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը հանրությանը ևս մեկ անգամ իրազեկել է՝ արդարացի վարձատրության,

համադրելի պաշտոններ զբաղեցնող անձանց համարժեք վարձատրության և սանդղակների համադրելիության պահպանության սկզբունքներով պայմանավորված է Կառավարությունն այս նախաձեռնությունը ներկայացրել․․«Ոչ թե հավելում է սահմանվում, այլ սահմանված հավելումները նվազեցվում են»,- նշել է նա․․«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները քննարկվել են առաջին ընթերցմամբ և արժանացել հանձնաժողովի հավանությանը․․