Ով իմանում է, որ երեք դուստրերի հայր եմ, էնպես խղճահարությամբ է նայում ինձ, քիչ է մնում, որ ես սկսեմ իրենց սիրտ տալ, ասել՝ ոչինչ, դա բնական է, նույնիսկ նորմալ է, լավ է։ Էնպես են սկսում մխիթարական խոսքեր ասել, որ մարդու սիրտ է սկսում կանգնել՝ ախր ի՞նչ է պատահել, ժողովորդ ջան։
Երջանիկ եմ իմ աղջիկներով, երեքի ծնունդն էլ ինձ համար ավելի, քան սպասված է եղել, երեքին էլ պաշտում եմ, նրանք էլ իմ հանդեպ են անչափ բարի, անչափ լավ տրամադրված։ Իրենց բոլոր երազանքներն ու նպատակները ինձ համար չափանիշ են, երեքին էլ կրթության եմ տվել, հիմա էլ աշխատանք ունեն, ապրում են ու ինձ էլ են օգնում։
Հատկապես կնոջիցս հետո գերուշադրության մեջ եմ։ Ամեն օր գալիս, մաքրում, լվանում են, ինձ համար ճաշ են պատրաստում, գնում։ Հետո էլ էդ ավել-պակաս խոսողները բա թե՝ տղա չունես, պահող չունես։ Իմ աղջիկների ցավը տանեմ, էլ ի՞նչ պիտի անեն էրեխեքս ինձ համար։ Հազար տղայից լավ են, Աստված իրենց երկար կյանք ու առո ղջություն տա։https://news94daily.com/archives/1831?fbclid=IwAR2XTNU9rJrE-nj7-uX3lpykjBeBZJ51kRfbu6f2nZMjaMS1uFzi4Va0ZT4