Uшրuшփելի ողբերգություն Երևшնում․ Sանտերը մաhացшվ կրшկների մեջ․ Մանրամшuներ
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 15:19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Լեփսիուսի փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։53-ին, մարվել՝ 16։08-ին։Այրվել է հյուրասենյակի և խոհանոցի գույքը (30 քմ), ջերմահարվել է սանհանգույցը (7 քմ)։ Բնակարանում հայտնաբերվել է Ս. Մ.-ի (ծնված 1948 թ․) դին։