ԾԱՆՈԹԱՑԵՔ. Հայ hերոu ուuուցչուhի Oֆելյա Մկրտչյանն է, ով իր մարմնով երեկ փրկել է դպրոցի երեխաներին. Նոր Մանրամաuներ
Բրյանսկի դպրոցի կենսաբանության ուսուցչուհի 26-ամյա Օֆելյա Մկրտչյանը դաս էր անցկացնում, երբ աշակերտուհիներից մեկը, որն իր հետ ուսումնական հաստատություն էր բերել հոր հրացանը, կրակ է բացել աշակերտների ուղղությամբ:
Դպրոցականների խոսքով՝ Օֆելյա Մկրտչյանը «իրենով փակել է երեխաներին, ինչի պատճառով վնասվածքներ է ստացել»:
Ականատեսները պատմել են նաև, որ առանց նրա գործողությունների կարող էին ավելի շատ զոհեր լինել։ ՌԴ ՆԳՆ տվյալներով՝ 14-ամյա աղջիկը կրակ է բացել հոր զենքից, ինչից հետո ինքնասպան է եղել:Նրա դրդապատճառները պարզվում են։ Տեղի ունեցածի հետևանքով 5 աշակերտ վիրավորվել է։ Աշակերտուհիներից մեկը հետագայում մահացել է։