/Sեuшնյութ/. Հшնվի՛, hլը էս գժին նшյի…hրելո՞ւն ես uովոր, hրեմ․․․ Մանկшպшրտեզի դաստիրшկը դшժшնшբшր է վшրվում երեխшների հետ

/Sեuшնյութ/. Հшնվի՛, hլը էս գժին նшյի…hրելո՞ւն ես uովոր, hրեմ․․․ Մանկшպшրտեզի դաստիրшկը դшժшնшբшր է վшրվում երեխшների հետ

Aravot.am-ը ներկայացնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մանկապարտեզի ավագ խմբի առօրյայից մի քանի դրվագ: Ինչու ենք որոշել ներկայացնել, որովհետեւ այս խմբի դաստիարակի մոտեցումներն ու աշխատանքային մեթոդները, մեր համոզմամբ, իսկական վարպետության դաս կարող են լինել բոլոր մանկավարժների համար:Դաստիարակի այս մոտեցումներին ծանոթ են երեխաների շահերի պաշտպանությամբ «մտահոգ» պետական կառույցների համապատասխան բաժինների ղեկավարները՝ Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը, վարչական շրջանի կրթության բաժնի պետը:

Նրանք այս կոնկրետ դեպքերով արձանագրել են հակամանկավարժական գործունեություն, եզրահանգել, որ մանկավարժը պետք է աշխատանքից անհապաղ հեռացվի: Իսկ ինչ է տվել այդ արձանագրումը. գործնականում՝ ոչինչ:

Ներկայացնենք ընթացակարգը. որպեսզի մանկավարժը աշխատանքից ազատվի հակամանկավարժական գործունեության համար, քաղաքապետարանի կամ վարչական շրջանի կրթության բաժնի պետը պետք է մանկապարտեզի տնօրենին գրավոր ցուցում տա, իսկ գրավոր ցուցումի համար պետք է հիմք՝ համապատասխան ապացույցով ծնողը ահազանգ ներկայացնի թեժ գծերին:

Խնդիրն այն է, որ վարչության պետի՝ այսինքն’ մանկապարտեզի տնօրենի վերադասի ցուցումը պարտադիր կատարման ենթակա չէ, մանկապարտեզի տնօրենը կարող է շատ հանգիստ հակափաստարկներ ներկայացնել, որ հակամանկավարժական գործունեություն չի տեսնում ու մերժի ցուցումը կատարել:

Իսկ մերժման հետքերով զբաղվում է ծնողը, ոչ թե պետական կառույցը, որը արձանագրել է հակամանկավարժական գործունեություն: Այսինքն՝ պետական կառուցի գործունեությունն ավարտվում է ծնողին թեժ գծեր ուղղորդելով: