Կարդացեք ու մի ցնդեք․ Այս ամենը Հшյшստшնում է․ «Զшտիկ»-ի 12 տարին չլրացած տղա սաների նկատմամբ կատարվել են uեfuուալ բնույթի գործողություններ. Ով է կատարողը

Կարդացեք ու մի ցնդեք․ Այս ամենը Հшյшստшնում է․ «Զшտիկ»-ի 12 տարին չլրացած տղա սաների նկատմամբ կատարվել են uեfuուալ բնույթի գործողություններ. Ով է կատարողը

Armlur.am-ը գրում է․

Աշոտ Գրիգորյանին (հարգելի պատճառներով անունը փոխված է) մեղադրանք է առաջադրվել։ Նա 12 տարին չլրացած անձանց նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։

«Զատիկ» ԵԱԿ ՊՈԱԿ- սաներ Ա. Մ.-ի և Ա.Ա.-ի նկատմամբ, օգտագործելով վերջինների անօգնական վիճակը, կատարել է սեքսուալ բնույթի այլ գործողություններ, ինչպես նաև կրկին 12 տարին չլրացած անձի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, այն է՝ նույն կենտրոնի սան Ա.Մ.-ի նկատմամբ, օգտագործելով վերջինիս անօգնական վիճակը, կատարել է սեքսուալ բնույթի այլ գործողություններ:

Հիշեցնենք, որ այս տարի դիտորդ խմբի անդամները գնացել էին Զատիկ երեխաների աջակցման կենտրոն եւ խիստ մտահոգություններ էին հայտնել։

Ինքնավնասման փորձեր’ երեխաների մոտ, ինքնասպանության մտքեր՝ անչափահաս հղիի մոտ, կապտուկներ՝ մյուս երեխաների մարմնին. դիտորդներն ահազանգում են՝ Երևանի «Զատիկ» աջակցության շուրջօրյա կենտրոնի երեխաներն իրենց մտահոգիչ պատմություններ են պատմել։

«Ինչպես կարևոր է այս ենթադրյալ դեպքերը՝ լույս սփռվի սրանց վրա, այնպես էլ, իհարկե, մեղավորները, առնվազն՝ կարողությունները զարգանան այն մարդկանց, ովքեր չունեն համապատասխան կարողություններ և ովքեր կարող են և մեղավոր են եղել այս իրավիճակի համար», – «Ազատության» հետ զրույցում ասել էր դիտորդական խմբի անդամ Հայկ Մկրտչյանը: