Starnews.am Երեկ երեկոյան հայ ազգը շոկային և ցավալի լուր իմացավ: Սրտի կանգ գրանցվեց սիրված երգիչ Արա Մարտիրոսյանի մոտ: Երգիչը սրտի խնդիր ուներ, ժամանակ առ ժամանակ ստանում էր կաթիլայիններ, և հերթական այցի ժամանակ Արայի սրտի վիճակը հանկարծակի վատանում է, որից հետո նրան տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ երգչի սիրտը կանգ է առնում։ Բժիշկները պայքարել են երգչի կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, չեն կարողացել։
Արա Մարտիրոսյանի անժամանակ մահվան մասին խոսում են բոլորը: Համացանցը սգում է և ցավ ապրում:
Հայ հայտնիները` մեկը մյուսին հերթ չտալով, խոսում են Արայի`լավ մարդ լինելու, ջերմության և երգարվեստում իր կարևոր տեղը ունենալու մասին:
Արան 2 երեխա ունի`21 ամյա դուստր և 18-ամյա որդի: Արան իր կյանքի ձեռքբերումների մասին խոսելիս`մշտապես առանձնացրել է ընտանիքն ու երեխաները, ինչպես նաև երգարվեստում իր գրանցած հաջողությունները:
Երգչի երեխաները Միացյալ Նահանգներում են: Տարիներ առաջ հայրենքից շատ բացակայելը երգիչը նշել է, որ հենց որդու փոքր տարիքով է պայմանավորված եղել, ով կրթություն էր ստանում ԱՄՆ-ում:
Արայի որդին`18-ամյա Ալլանը, զբաղվում է Հոկեյով և մեծ հաջողություններ է գրանցել: Երգչի և որդու կապն անսահման է եղել: